Stranger Things-ի աստղ Ջո Քիրին շրջանցել է Թեյլոր Սվիֆթին Spotify-ի վարկանիշային աղյուսակում

Stranger Things սերիալի աստղ  Ջո Քիրին Spotify-ի հիթ-շքերթներում զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ շրջանցելով հայտի երգչուհի Թեյլոր Սվիֆթին

Stranger Things-ի աստղ  Ջո Քիրին շրջանցել է Թեյլոր Սվիֆթին Spotify-ի վարկանիշային աղյուսակում


ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Stranger Things սերիալի աստղ Ջո Քիրին անցյալ հանգստյան օրերին Spotify-ի հիթ-շքերթներում զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ շրջանցելով հայտի երգչուհի Թեյլոր Սվիֆթին, հայտնում է New York Post–ը։


Քիրին, որը հանդես է գալիս DJO կեղծանվամբ, Spotify-ի վարկանիշային աղյուսակում առաջընթաց է գրանցել երկրպագուների շնորհիվ՝ հիթային սերիալի եզրափակիչը դիտելուց հետո։


Նրա «End of Beginning» երգը, որը թողարկվել էր դեռևս 2022 թվականին՝ Քիրիի «Decide» ալբոմի շրջանակում, Spotify-ի առաջատար դիրքից գցել է Սվիֆթի 2025 թվականի «The Fate of Ophelia» ստեղծագործությունը։


«The Fate of Ophelia»-ն, որը Սվիֆթի վերջին՝ «The Life of a Showgirl» ալբոմից է, 78 օր անընդմեջ գլխավորում էր Spotify-ի չարթերը։


Նշենք, որ Քիրին սկսել է զբաղվել երաժշտությամբ դեռևս Stranger Things սերիալում նկարահանվելուց առաջ։ Նա «Post Animal» ռոք խմբի անդամ է և թողարկել է 3 սոլո ստուդիական ալբոմ։


 


Leave a Comment