Լամին Յամալը բաց կթողնի մոտ մեկ ամիս


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 17-ամյա հարձակվող Լամին Յամալը վնասվածքի պատճառով բաց կթողնի 3-4 շաբաթ, հաղորդում է կատալոնական ակումբի կայքը։

Լամին Յամալը վնասվածքը ստացել էր «Լեգանեսի» դեմ Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի խաղում։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը պարտվել էր 0:1 հաշվով։

Ընթացիկ մրցաշրջանում Լամին Յամալը մասնակցել է 21 հանդիպման ակումբային մրցաշարերում, խփել է 6 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։

Այս տարի Լամին Յամալն արժանացել է լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի Golden Boy մրցանակին։

 Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment