ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առանց բանակցային գործընթացին իր մասնակցության, Ռուսաստանը արդեն վերահսկելիս կլիներ ողջ Ուկրաինան։ Սպիտակ տան ղեկավարը այս մասին գրել է TruthSocial սոցիալական ցանցում։
Ըստ Թրամփի՝ ինքը «միայնակ վերջ է դրել ութ պատերազմի»։
«Եվ ՆԱՏՕ-ի անդամ Նորվեգիան հիմարաբար որոշեց չշնորհել ինձ Նոբելյան խաղաղության մրցանակը», – գրել է ԱՄՆ նախագահը։
Ամերիկացի առաջնորդը նաև հայտարարել է, որ «Ռուսաստանն ու Չինաստանը չեն վախենում ՆԱՏՕ-ից՝ առանց Միացյալ Նահանգների մասնակցության» և կասկած է հայտնել, որ Հյուսիսատլանտյան դաշինքը օգնություն կցուցաբերի Վաշինգտոնին, «եթե դա իսկապես անհրաժեշտ լինի»։
Ըստ Թրամփի՝ «Ռուսաստանն ու Չինաստանը վախենում են միայն Միացյալ Նահանգներից»։