Ֆրանսիական աջակողմյան կուսակցության առաջնորդը կոչ է արել նախագահ Էմանուել Մակրոնին հրաժարական տալ


Քաղաքականություն


Ֆրանսիական  «Հայրենասերներ» աջակողմյան կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն կոչ է արել նախագահ Էմանուել Մակրոնին հրաժարական տալ՝ Ուկրաինա մի քանի հազար զինվորականներ տեղակայելու հայտրարության ֆոնին։ Այս մասին նա հայտնել է X-ում։

«Մակրոնը ակնհայտորեն ուզում է պատերազմ. Որպեսզի չեղյա՞լ հայտարարի 2027 թվականի ընտրությունները, պահի՞ ֆրանսիացիների վախի մթնոլորտում, հասնի «եվրոպական բանակի» ստեղծմա՞նը։ Իհարկե՛, ամեն ինչ այդպես է։ Հետևաբար հեռացրեք նրան իշխանությունից»,- ասվում է հրապարակման մեջ։



Leave a Comment