«Միշտ հիշեք՝ ձեր թիկունքում կանգնած է ողջ հայ ժողովուրդը». մեկնարկեց ձմեռային զորակոչը



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Հունվարի 7-ին Նոյեմբերյան համայնքում մեկնարկել է ձմեռային զորակոչը։

Համայնքի ղեկավարը խաղաղ ծառայություն է մաղթել զինակոչիկներին։

«Սիրելի՛ զինակոչիկներ, ձեզ խաղաղ ծառայություն, անսասան կամք, քաջ առողջություն և բարձր մարտական ոգի։

Թող զինվորական ծառայությունը դառնա ուժեղանալու, կոփվելու և ձեր լավագույն մարդկային ու զինվորական որակները բացահայտելու կարևոր դպրոց։

Միշտ հիշեք՝ ձեր թիկունքում կանգնած են ձեր ընտանիքները, համայնքը և ողջ հայ ժողովուրդը»,- նշել է նա։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment