Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում վերականգնողական աշխատանքները կավարտվեն մինչև ապրիլի 24-ը․ վստահեցնում է նախարարը



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերականգնողական աշխատանքները կավարտվեն մինչև ապրիլի 24-ը։ Այս մասին հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ արտագնա մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ սկսվել են երեք հենասյուների երեսպատման աշխատանքները։ Մասնագետների հետ բոլոր խորհրդակցություններն անցկացվել են և ամեն ինչ արվում է պատշաճ մակարդակով, վստահեցրել է նախարարը՝ հավելելով, որ իր շաբաթական այցելությունների ժամանակ իրեն  մասնագետներ են ուղեկցում։

«Հուշահամալիրն այսօր էլ է բաց։ Աշխատանքները կավարտվեն մինչև ապրիլի 24-ը», – հայտարարել է Անդրեասյանը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment