Խաչանովն ու Ռուբլյովը Հոնկոնգի մրցաշարի 1/4 եզրափակչում են

Հայազգի Կարեն Խաչանովը և Անդրեյ Ռուբլյովը դուրս են եկել Հոնկոնգի ATP-250 կարգի մրցաշարի զուգախադի քառորդ եզրափակիչ։

1/8 եզրափակչում Ռուսաստանը ներկայացնող թենիսիստները 6-7, 6-3, 11-9 հաշվով հաղթել են չեխեր Պետեր Նոուզա – Պատրիկ Ռիկլ զույգին։

Խաչանովն ու Ռուբլյովը կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկեն ֆրանսիացիներ Տեո Արիբաժի ու Ալբանո Օլիվիետիի հետ։

Leave a Comment