Համբարձումյանի գործով վերաքննիչ նիստը նշանակված է հունվարի 12-ին

Համբարձումյանի գործով վերաքննիչ նիստը նշանակված է հունվարի 12-ին

7 հունվարի 2026 – 14:39 AMT

PanARMENIAN.Net – Հունվարի 12-ին՝ ժամը 16:00-ին, Վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանի գործով դատական նիստը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա պաշտպան Գայանե Պապոյանը։

Դատական կազմը ներկայացնում են նախագահող դատավոր Հարություն Պետրոսյանը, Մակար Կիրակոսյանը և Արմեն Բեկթաշյանը։

Համբարձումյանը հոկտեմբերի 23-ին դատապարտվել է 6 տարի 3 ամիս ազատազրկման։ Նա համարվում է «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածուն։

Նրան մեղադրանք է ներկայացվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ–Հովտաշատ խաչմերուկում բողոքի ակցիայի մասնակիցների վրա հարձակում իրականացնելու և նույն օրը Էրեբունիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով։ Քննչական կոմիտեն 2019 թվականին դադարեցրել էր նրա նկատմամբ քրեական հետապնդումը զանգվածային անկարգությունների դրվագով՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Համբարձումյանը կրկին կալանավորվել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում` ՀՀ վերադառնալիս։

Leave a Comment