Թուրքիայի
մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը աջակցություն կցուցաբերի Իսքենդերուն
քաղաքում երկրաշարժից վնասված «Քառասուն
մանկանց»
հայկական եկեղեցու վերականգնմանը։ Այս մասին հայտարարել է Պոլսի հայոց պատրիարք
Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Սուրբծննդյան տոնի առթիվ համայնքային ընդունելության
ժամանակ։
19-րդ
դարի վերջին կառուցված և Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի Իսքենդերուն շրջանում
գտնվող եկեղեցին վնասվել է 2023 թվականի փետրվարին թուրք-սիրիական սահմանին տեղի
ունեցած 7.8 մագնիտուդով երկրաշարժից։
Եկեղեցուն
հասցված վնասի վերաբերյալ հարցը արքեպիսկոպոս Մաշալյանը քննարկել է Թուրքիայի
մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյի հետ՝ 2025 թվականի դեկտեմբերին
Անկարա կատարած այցի ժամանակ։