7 հունվարի 2026 – 14:01 AMT
PanARMENIAN.Net – Ադրբեջանի հավաքականը չի մասնակցի Երևանում կայանալիք հրաձգության Եվրոպայի առաջնությանը։ Այդ մասին հայտնել է հավաքականի գլխավոր մարզիչ Իրադա Աշումովան, գրում է Oxu.az»-ը։
Եվրոպայի առաջնությունը 10 մետր հեռավորությամբ հրաձգություն սպորտաձևում անցկացվելու է Հայաստանի մայրաքաղաքում՝ փետրվարի 27-ից մինչև մարտի 5-ը։
Օլիմպիական բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնությունների եռակի մրցանակակիր, 67-ամյա Իրադա Աշումովան ընդգծել է, որ թիմը չի պատրաստվում մասնակցել այդ մրցումներին.
«ԱՊՀ խաղերի ժամանակ հայ մարզիկներին Ադրբեջանի կողմից անվտանգության երաշխիքներ էին տրամադրվել։ Նրանք չեն ժամանել և չեն հանդես եկել այստեղ։ Այդ պատճառով մենք էլ ենք որոշել չմասնակցել այս Եվրոպայի առաջնությանը։ Մենք նույնիսկ պետական կառույցներին այդ առիթով չենք դիմել»,-ասել է նա: