Ուկրաինական ԱԹՍ-ն հարձակվել է ՌԴ Բելգորոդի մարզի նավթաբազայի վրա

Քաղաքականություն

07.01.2026 | 14:21

ՌԴ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հաստատել է Ստարի Օսկոլի շրջանում գտնվող նավթաբազայի վրա ուկրաինական հարձակումը։ Նրա խոսքով՝ ուկրաինական բանակն անօդաչու թռչող սարքով հարվածել է նավթաբազային, փոխանցում է Current time-ը։

«Պայթյունի հետևանքով տարածքում գտնվող մի քանի պահուստարաններ հրդեհվել են։ Հրշեջները մարում են կրակը»,- գրել է նա։

Միաժամանակ, Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին հայտնել է, որ  անօդաչու թռչող սարքերը հարվածել են Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլի Վիպոլզովոյի նավթաբազային։ Այս մասին նշվում է  նրա գրառման մեջ, որտեղ թվարկված են Ռուսաստանում և նրա  կողմից օկուպացված տարածքներում գտնվող թիրախներին ուղղված այլ հարվածները։

Բացի այդ, Գլադկովը սոցիալական ցանցերում գրել է, որ Գրուզսկոյե գյուղում տղամարդ է զոհվել։ Նա պնդել է, որ նա մահացել է ուկրաինական անօդաչուի պայթյունի հետևանքով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment