Հալեպում ՀՀ հյուպատոսությունը շարունակում է աշխատանքը

Հալեպում ՀՀ հյուպատոսությունը շարունակում է աշխատանքը

7 հունվարի 2026 – 14:36 AMT

PanARMENIAN.NetՀալեպում, որտեղ բախումներ են կառավարական և քրդական ուժերի միջև, ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է իր գործունեությունը՝ ծառայություններ մատուցելով ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին, հայտնում է հյուպատոսությունը:

Հյուպատոսությունը հրապարակել է նաև իր հետ կապ հաստատելու եղանակները՝ ապահովելու համար հասանելիությունը արտակարգ իրավիճակում։

Հալեպում բախումների հետևանքով հայերի շրջանում տուժածների վերաբերյալ տվյալներ չկան, սակայն, փակ են բոլոր կրթական հաստատությունները, չեղարկվել են Մեռելոցի միջոցառումները:

Հալեպում բախումների հետևանքով առնվազն չորս քաղաքացի զոհվել է, կան տասնյակ վիրավորներ:

Սիրիայի ավիացիոն մարմինները որոշում են կայացրել 24 ժամով կասեցնել Հալեպի օդանավակայանի գործունեությունը:

Հալեպում իրավիճակը լարվել է կառավարական ուժերի և քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև ծագած բախումների արդյունքում։գնդակոծման տակ հայտնված թաղամասերից փախստականների մեծ հոսք կա:

Հունվարի 5-ին Դամասկոսում տեղի են ունեցել հերթական բանակցությունները քրդական զինված կազմավորումները երկրի ԶՈւ շարքերում ինտեգրելու շուրջ: Քրդական կողմը հայտնել է, որ առաջընթաց կա, սակայն, մանրամասների հետագա համաձայնեցում է անհրաժեշտ:

Leave a Comment