7 հունվարի 2026 – 12:58 AMT
PanARMENIAN.Net – Հունվարի 6-ին, երբ հայերը նշում են Սուրբ Ծնունդը, Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի և Էքս–Մարսել–Պրովանս մետրոպոլիայի ղեկավար Մարտին Վասալը հոդված է հրապարակել Ադրբեջանում պահվող հայ պատանդների մասին՝ հիշեցնելով, որ «յուրաքանչյուր բանտարկյալի հետևում կա սպասող ընտանիք», հայտնում է «Փաստինֆոն»:
Հրապարակումը լայն տարածում է ստացել՝ շնորհիվ սենատոր Վալերի Բուայեի և այլ ֆրանսիացի քաղաքական գործիչների, որոնք փոխանցել են նրա հույզերով լեցուն ուղերձը. «Ինչպե՞ս կարելի է հույս տոնել, երբ հայրերն ու որդիները բացակայում են»։
Նա հատուկ նշել է. «Մենք չենք կարող այստեղ տոնել ազատությունը և լռել այնտեղ բանտերում տառապողների մասին»։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մեղադրող կողմը պահանջել է ցմահ ազատազրկում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի համար։
Բացի այդ, դատախազությունը պահանջել է 20 տարվաազատազրկում LՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի և Փաշայան Մելիքսեթի համար։ Մյուս գրիների մասով պահանջված պատժաչափերն են՝ Գարիկ Մարտիրոսյան՝ 19 տարի, Դավիթ Ալավերդյան՝ 18 տարի, Լևոն Բաբայան՝ 17 տարի, Վասիլի Բեգլարյան, Գուրգեն Ստեփանյան, Էդիկ Ղազարյան՝ 16 տարի։