Հեծանվային սաղավարտ, արծաթե զարդատուփ, փորագրված փայտե նկար․ ի՞նչ նվերներ է ստացել Փաշինյանը

Հրապարակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2026 թվականի հունվարին հայտարարագրած նվերները։

Փաշինյանը 2025 թվականի դեկտեմբերի 9-ին այցելել էր Գերմանիա: Veloman eBike-Centr կենտրոնի տնօրեն Վարդան Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանին նվիրել է Abus Hyp-E signal Yellow M հեծանվային սաղավարտ, որի արժեքը գնահատվել է 86․002 դրամ։ Նվերը նա ստացել է 2025 թվականի դեկտեմբերի 10-ին Գերմանիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ։

Վերը նշված այցի շրջանակներում Համբուրգի քաղաքապետ Պետեր Չենչերից Նիկոլ Փաշինյանը նվեր է ստացել Greggi Italy ապրանքանիշի արծաթե զարդատուփ, որի արժեքը գնահատվել է 108,675 դրամ։

Փաշինյանը 2025 թվականի դեկտեմբերի 11-12-ին աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Այցի շրջանակում նա Ուզբեկստանի վարչապետ Աբդուլա Արիպովից նվեր է ստացել ձեռագործ փորագրված փայտե նկար։ Նկարը պատրաստված է կաշվից և բնական ներկերից։ Կոմպոզիցիան զարդարված է ավանդական դեկորատիվ նախշերով, որն արտացոլում է Ուզբեկստանի հարուստ գեղարվեստական ժառանգությունը։ Նվերի արժեքը գնահատվել է 86․566 դրամ։

Հասմիկ Սարգսյան

–00—ՅՄ

Leave a Comment