«Հենակետ» վերլուծական կենտրոնի նախագահ Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը
Նիկոլ Փաշինյանի կողմից այսպես կոչված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «բարենորոգման» արշավը նման է նրան, որ թմրամոլները հայտարարեն պայքար թմրամիջոցների տարածման դեմ։ Չի կարող մեկը բարենորոգել մի բան, առավել ևս՝ եկեղեցին, եթե ինքը բարենորոգման կարիք ունի՝ բարոյական, քաղաքական և արժեքային իմաստով։
Փաշինյանի քաղաքական անցյալն ու ներկան լի են որոշումներով և քայլերով, որոնք լրջորեն վնասել են պետական ինստիտուտներին, ազգային անվտանգությանը, հասարակական համերաշխությանը և բարոյական դաշտին։ Նրա մեղքերը՝ քաղաքական, պետական և արժեքային, տասնապատիկ, եթե կուզեք՝ հարյուրապատիկ, եթե կուզեք՝ հազարապատիկ անգամ ավելի ծանր են, քան երեք նախագահների բոլոր սխալներն ու մեղքերը միասին վերցրած։
Մարդ, որը թուլացրել է պետության ողնաշարը և հասարակությունը բաժանել «սևերի» ու «սպիտակների», չի կարող հանդես գալ որպես բարոյական չափանիշ սահմանող։ Բարոյական դատողություն անելու համար նախ անհրաժեշտ է ունենալ բարոյական լեգիտիմություն։
Եկեղեցու դեմ ուղղված այս արշավը իրականում ավելի շատ քաղաքական տեխնոլոգիա է։ Այն նպատակ ունի ուշադրությունը շեղել իրական խնդիրներից, ստեղծել նոր թշնամու կերպար, պայքարել այդ թշնամու դեմ և հերթական անգամ խարխլել ազգային ինքնության առանցքային սյուներից մեկը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: