Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի եւ հաղորդավար Մանե Մխոյանը Սուրբ Ծնունդին նշել է 29-ամյակը:
Այդ առիթով նա նոր լուսանկարներով է կիսվել ու ամփոփել նախորդ տարվա ձեռքբերումները:
«Շնորհակալ եմ, 28: Տարիները միայն թվեր չեն, դրանք հիշողություններ են, մարդիկ, հույզեր, երազանքներ, արցունքներ ու ծիծաղ: Շնորհակալ եմ ամեն օրվա համար, որ ինձ սովորեց սպասել, վստահել ու չհրաժարվել երազելուց։ Բարեւ, 29»,- նշել է նա:
