ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Գրենլանդիային տիրանալու տարբերակները, այդ թվում՝ չբացառելով ԱՄՆ զինված ուժերի հնարավոր կիրառումը, հայտարարել է Սպիտակ տունը: Այս մասին հայտնել է BBC-ն:
Ըստ Վաշինգտոնի՝ Թրամփը սա դիտարկում է որպես ԱՄՆ ազգային անվտանգության առաջնահերթություն, որն անհրաժեշտ է այդ տարածաշրջանում «հակառակորդներին զսպելու համար»:
Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենն ԱՄՆ-ի կողմից կղզու վերաբերյալ «կրկնվող հռետորաբանությունը» համարում է անհարգալից և անընդունելի և հունվարի 5-ին Վաշինգտոնին կոչ էր արել դադարեցնել ճնշումը, ակնարկները և «միացման մասին ֆանտազիաները»:
