
Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է 7-օրյա սուգ՝ ԱՄՆ հատուկ գործողության ընթացքում զոհվածների հիշատակին։
Ռոդրիգեսը նշել է, որ սուգը հայտարարվում է այն քաղաքացիների պատվին, որոնք «իրենց կյանքը տվեցին Վենեսուելան և նախագահ Նիկոլաս Մադուրոյին պաշտպանելու համար»։
Washington Post-ի փոխանցմամբ՝ ամերիկյան հատուկ գործողության ընթացքում, ԱՄՆ պաշտոնյաների գնահատականներով, Վենեսուելայում զոհվել է շուրջ 75 մարդ։ Ավելի վաղ Կուբայի կառավարությունը հայտնել էր 32 կուբացի սպայի զոհվելու մասին։
Fox News-ի տվյալներով վիրավորվել են նաև
ամերիկացի զինվորականներ։
Հունվարի 3-ին ԱՄՆ-ն հատուկ գործողություն է իրականացրել, որի ընթացքում Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, տեղափոխվել են ԱՄՆ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել թմրաահաբեկչության և զենքի հետ կապված դավադրության գործով։ Մադուրոն և նրա կինը չեն ընդունել մեղադրանքները։ Դատական հաջորդ նիստը նախատեսված է մարտի 17-ին։