
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Քոնգրեսին հայտնել է, որ Գրենլանդիայի հասցեին վարչակազմի վերջին սպառնալիքները չեն նշանակում մոտալուտ ներխուժում, այլ՝ նպատակը կղզին Դանիայից գնելն է, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով քննարկումներին ծանոթ աղբյուրներին։
Ավելի վաղ The Economist-ը հայտնել էր, որ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Գրենլանդիային առաջարկել համաձայնագիր, որը Թրամփը համեմատել է անշարժ գույքի խոշոր գործարքի հետ: Խոսքը Ազատ Ասոցիացիայի Պայմանագրի (COFA) մասին է: Վաշինգթոնը նմանատիպ համաձայնագրեր ունի Խաղաղ օվկիանոսի փոքր պետությունների հետ: