Հալեպում բախումների հետևանքով 4 մարդ է զոհվել

Քաղաքականություն

07.01.2026 | 10:06

Սիրիական պետական ​​SANA լրատվական գործակալության և SDF-ի մամուլի ծառայության հաղորդագրությունների համաձայն՝ Հալեպում քրդերի գլխավորությամբ գործող «Սիրիական դեմոկրատական ​​ուժերի» (SDF)  և Դամասկոսի կողմից վերահսկվող ուժերի միջև բախումների հետևանքով զոհվել է 4 մարդ, 26-ը՝ վիրավորվել։

«Բնակելի թաղամասերի հրետակոծության հետևանքով զոհվածների թիվը հասել է երեքի, այդ թվում՝ երկու կնոջ», – հաղորդել է գործակալությունը։

Հաղորդվում է, որ մունիցիպալիտետի ևս ինը աշխատակից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի

Leave a Comment