Գազայի հատվածում հակամարտության կարգավորման բանակցությունները շարունակվում են, սակայն հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլին անցնելու ճանապարհին դեռևս մի քանի խոչընդոտներ կան։ Այս մասին հայտարարել է Կատարի վարչապետի խորհրդական և արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ բին Մոհամմեդ ալ-Անսարին։
«Կատարը, Եգիպտոսի, Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջնորդների հետ միասին, համաձայնագրի ուժի մեջ մտնելու առաջին իսկ օրվանից աշխատում է (համաձայնագրի) երկրորդ փուլին անցնելու ուղղությամբ՝ տարբեր կողմերի միջև շփումների միջոցով։ Այս շփումները դեռևս շարունակվում են, բայց, ինչպես արդեն նշել էինք, շատ խոչընդոտներ մնում են», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։ Դիվանագետը նշել է, որ շատ վիճելի հարցերի շուրջ կոնսենսուսի en հասել, սակայն երկրորդ փուլին անցնելու վերաբերյալ «քննարկումները դեռևս շարունակվում են»։
Մեկնաբանելով Եգիպտոսի և Գազայի հատվածի սահմանին գտնվող Ռաֆահ անցակետի շուրջ ստեղծված իրավիճակը՝ ալ-Անսարին պարզաբանել է, որ Դոհան գործընկերների հետ աշխատում է անցակետը բացելու և դրանով անցնող մարդասիրական օգնության ծավալը մեծացնելու ուղղությամբ։ «Ռաֆահի անցակետի բացումը համարժեք է համաձայնագրի երկրորդ փուլի իրականացմանը։ Այս պահին հայտարարելու նոր բան չկա, բայց մենք հաստատում ենք, որ այս ուղղությամբ շփումները շարունակվում են», – հավելել է նա։