Ճապոնիայում առնվազն ինը մարդ վիրավորվել է հունվարի 6-ին երկրի արևմուտքում տեղի ունեցած 6.4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով։ Այս մասին հայտնել է Kyodo լրատվական գործակալությունը։
Շիմանե, Տոտտորի, Օկայամի և Հիրոսիմա պրեֆեկտուրաների ինը բնակիչներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ճապոնիայի արևմուտքում տեղի է ունեցել 6.4 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Շիմանե և Տոտտորի պրեֆեկտուրաներում՝ 10 կիլոմետր խորության վրա։ Տարածաշրջանի միջուկային օբյեկտներում արտակարգ իրավիճակներ չեն գրանցվել։ Ճապոնացի սեյսմոլոգները զգուշացնում են առաջիկա շաբաթվա ընթացքում հետագա ուժեղ ցնցումների հնարավորության մասին և կոչ են անում տեղի բնակիչներին զգոն մնալ։