«Հերթական մառազմ»,-այսպես է ՀԷՑ տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը որակել Ռոմանոս Պետրոսյանի այն պնդումը, թե անցած տարի Ամանորի գիշերը հոսանքազրկված է եղել 32 հազար բաժանորդ, այս տարի՝ 9000։
«Հայլուրի» հետ զրույցում Ղազինյանը չի բացառել, որ ՀԷՑ գործող ղեկավարությունն անգամ պաշտոնական թղթերը կարող է կեղծել, ձախողումները հիմնավորելու համար.
«Հիմա մենք այդ տեղեկությանը չենք տիրապետում»,-ընդգծել է Դավիթ Ղազինյանը: Նրա խոսքով, եթե նախորդ տարի 4 անգամ ավելի հոսանքաջատում է եղել, այդ ինչպես ստացվեց, որ քաղաքացիները դա չզգացին, մինչդեռ այս տարի հանրային մեծ դժգություն առաջացավ: