Հոսանքազրկումներ միշտ էլ եղել են, սենսացիա մի սարքեք. Ռոմանոս Պետրոսյան

Հոսանքազրկումներ միշտ էլ եղել են, սենսացիա մի սարքեք. Ռոմանոս Պետրոսյան

Մասնագիտական շրջանակների որևէ էական փոփոխություն չի եղել, և մասնագիտական ներուժը չի տուժել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:

Վերջինս չպատասխանեց լրագրողի հարցին՝ իր աշխատավարձի վերաբերյալ՝ նշելով, որ ինքը թաքցնելու ոչինչ չունի, և երբ հայտարարագրի, բոլորը կտեսնեն:

Ռոմանոս Պետրոսյանը հունից դուրս եկավ, երբ լրագրողներն ասացին, որ քաղաքացիներն ահազանգում են՝ հոսանքազրկումներ կան. նա նշեց, որ հոսանքազրկումներ բոլոր ժամանակներում եղել են, պետք չէ դրանից սենսացիա սարքել, իսկ եթե ինչ-որ տեղ վթար լինում է, իրեն տեղեկացնում են, և վթարավերականգնողական ծառայություն իրականացնող ստորաբաժանումներն անցնում են գործի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment