Դանիան կարող է հույս դնել ամբողջ Եվրոպայի համերաշխության վրա Գրենլանդիայի հարցում, լրագրողներին ասել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
«Եվրոպական համերաշխությունը և ՆԱՏՕ-ի երկրների ամբողջականության նկատմամբ հարգանքը հիմնարար հարցեր են։ Հետևաբար, Դանիան կարող է հույս դնել ամբողջ Եվրոպայի համերաշխության վրա։ Դրանում կասկած չկա», – ասել է Տուսկը։