Փաշինյանը կոչ արեց հոգևորականներին միանալ «բարենորոգմանը» և զեղչել կաթողիկոսի անունը

Բաժանորդագրվել

Փաշինյանն ամենայն հայոց կաթողիկոսին և նրան աջակցող հոգևորականներին անվանեց հերձված։

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց իր աջակիցներին մասնակցել պատարագներին, հորդորել հոգևորականներին միանալ եկեղեցու «բարենորոգմանն» ու զեղչել կաթողիկոսի անունը։ Այդ մասին նա հայտարարեց այսօր իր հրավիրած ուխտերթի ավարտին՝ ելույթ ունենալով Սուրբ Աննա եկեղեցու հարևանությամբ տեղադրված բեմահարթակից (Սուրբ Աննա եկեղեցու բակում ամեն օր Բագրատ սրբազանն էր հանդիպում իր աջակիցների հետ խմբ․)։

Անդրադառնալով կաթողիկոսին դեմ դուրս եկած եպիսկոպոսների շուրջ զրույցներին՝ Փաշինյանը հայտարարեց, թե որևէ մեկն իրեն չի սրբացնում, այլ ընդհակառակը՝ ընդունում է իր մեղավորությունը և պատասխանատվությունը։

«Այսօր եկեղեցու փաստացի պետն ու իր ձևավորած նեղ շրջապատը, պետք է արձանագրենք, որ աղանդավորական տրամաբանության մեջ են, հերձվածի մեջ են։ Սա նշանակում է, որ մեր եկեղեցին պետք է ազատենք հերձվածից, եկեղեցին պետք է վերադարձնենք ժողովրդին․․․ Մենք էլ պետք է ընդունենք մեր մեղավորությունն ու պատասխանատվությունը։ Ստացվում է, որ մենք մի շատ կոպիտ սխալ ենք գործել երկար ժամանակ, մենք մեր եկեղեցին մենակ ենք թողել հերձվածի հետ»,- հայտարարեց Փաշինյանը։

Leave a Comment