2025թ. ավտոարտադրողների համար եղել է դժվար տարի. զարգացումներ

2025թ. ավտոարտադրողների համար եղել է դժվար տարի. զարգացումներ

Radar Armenia-ն ներկայացնում է 2025 թվականի հիմնական իրադարձություններն ու միտումները ավտոմոբիլային ոլորտում։

ԱՄՆ-ի բարձր մաքսատուրքեր չինական էլեկտրամոբիլների և բաղադրիչների նկատմամբ

100–125% մաքսատուրքերը կտրուկ բարձրացրել են գները, խաթարել մատակարարման շղթան և զգալիորեն դանդաղեցրել վաճառքների աճը ամերիկյան շուկայում։

Աշխատատեղերի կրճատումներ և գործարանների փակումներ

Մաքսային քաղաքականության հետևանքով General Motors-ը, Stellantis-ը և մի շարք այլ ընկերություններ ԱՄՆ-ում և Հյուսիսային Ամերիկայում կրճատել են հազարավոր աշխատատեղեր։

Մատակարարման շղթայի խափանումներ

Չիպերի, հազվագյուտ հանքանյութերի պակասը և աշխարհաքաղաքական լարվածությունը մեծացրել են արտադրության ծախսերը և դանդաղեցրել արտադրական գործընթացները։

Համաշխարհային վաճառքների և արտադրության անկում

Առևտրային սահմանափակումների և մաքսատուրքերի հետևանքով համաշխարհային շուկան նվազել է՝ վաճառքների ծավալը կրճատվելով մոտ 800 հազար միավորով։

Մասշտաբային հետկանչեր

Տարվա ընթացքում միլիոնավոր մեքենաներ են հետ կանչվել՝ կապված անվտանգության խնդիրների և էլեկտրական համակարգերի թերությունների հետ (մասնավորապես Tesla-ի, Ford-ի և Toyota-ի մոդելներում)։

Էլեկտրամոբիլների պետական սուբսիդիաների կրճատում

ԱՄՆ-ում և Եվրոպայում պետական աջակցության նվազումը դանդաղեցրել է էլեկտրամոբիլների պահանջարկը՝ հօգուտ հիբրիդային մոդելների աճի։

Leave a Comment