ՀՀ-ն ռուսական շոկոլադի խոշորագույն ներկրողների 5-յակում է

ՀՀ-ն ռուսական շոկոլադի խոշորագույն ներկրողների 5-յակում է

6 հունվարի 2026 – 14:12 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանը հայտնվել է ռուսական շոկոլադի խոշորագույն ներկրողների առաջին հնգյակում՝ 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով։

Ամենամեծ քանակությամբ շոկոլադե արտադրանք Ռուսաստանից ներմուծել է Ղազախստանը՝ 192 մլն դոլարի չափով, հայտնում է Sputnik Արմենիան:

Երկրորդ տեղում է Բելառուսը՝ 123 մլն դոլարով, իսկ երրորդը՝ Ուզբեկստանը, որը ներմուծել է 68 մլն դոլարի արտադրանք։

Հնգյակում ընդգրկվել են նաև Ադրբեջանը՝ 48 մլն դոլարով, և Հայաստանը, որը Ռուսաստանից ներմուծել է 28․5 մլն դոլարի շոկոլադ։

Leave a Comment