«Շողակաթի» փոխարեն այսուհետ կհեռարձակվի «Առաջինի լրատվական ալիքը»

«Շողակաթի» փոխարեն այսուհետ կհեռարձակվի «Առաջինի լրատվական ալիքը»

6 հունվարի 2026 – 12:24 AMT

PanARMENIAN.Net – Հունվարի 1-ից «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը լուծել է ՀՀՌՑ-ի հետ կնքված՝ հանրային մուլտիպլեքսում հեռարձակման պայմանագիրը և դադարեցրել է թվային ցանցով «Շողակաթ» հեռուստաալիքի հանրապետական սփռումը, հայտնում է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն:

«Շողակաթի» փոխարեն այսուհետ կհեռարձակվի «Առաջինի լրատվական ալիքը»:

«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ Օրենքի 44-րդ Հոդվածի 3.1. կետի պահանջը ապահովելու նպատակով հանրային մուլտիպլեքսում 2-րդ համարի ներքո այսուհետ կհեռարձակվի «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության «Առաջինի լրատվական ալիք» ծրագիրը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

«Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ–ն` «Շողակաթ» հեռուստաընկերությունը, կլուծարվի։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության դեկտեմբերի 25–ի նիստում։«5-րդ ալիք» հեռուստաընկերությունը պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին»: Այդ մասին հայտարարել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը։

Leave a Comment