Դեկտեմբեր 16,2024 20:20
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Սիրիայում (Դամասկոս) ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունն այսօր վերսկսել է իր աշխատանքները: Դեսպանության հյուպատոսական բաժինն աշխատում է բնականոն ռեժիմով: Այսօր արդեն կազմակերպվել է ՀՀ քաղաքացիների ընդունելություն:
Հիշեցնում ենք, որ նախապես տրամադրված թեժ գիծը (+963960003622) շարունակում է գործել:
Նախատեսվում է վերսկսել նաև Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատանքները, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացնենք:
ՀՀ ԱԳՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: