Թթուջուր գյուղում տուն է այրվել


Հունվարի 6-ին՝ ժամը 01։40-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղում տան տանիք է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր գյուղի 1-ին փողոցի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել ժամը 02։24-ին, մարվել՝ 02։46-ին։ Այրվել են ննջասենյակի առաստաղի մոտ 20 քմ հատվածը և կահույքը։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածում դեպի տան մյուս հատվածներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

72 դիտում

Leave a Comment