«Պորտուն» պաշտոնապես ներկայացրեց փորձառու բրազիլացի կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվային։
Ակումբը 41-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին հայտարարել էր 2025 թվականի դեկտեմբերի 20-ին, սակայն միայն հիմա պաշտոնապես ներկայացրեց լեգենդար բրազիլացուն։
Սիլվայի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Տիագոն վիշապներին միացել է որպես ազատ գործակալ՝ «Ֆլումինենսեի» հետ պայմանագրի ավարտից հետո։
Սիլվան արդեն «Պորտուի» կազմում հանդես է եկել 2004/05 մրցաշրջանում, սակայն այդ ժամանակ խաղացել է երկրորդ թիմում։
Անցած մրցաշրջանում բրազիլացին «Ֆլումինենսեի» կազմում անցկացրել է 46 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով 4 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում։