Վրաստանի իշխանությունները ժամանակավորապես արգելել են Փարվանայի լեռնանցքում ծանր բեռնատարների երթևեկությունը դեպի Հայաստան

Փարվանայի լեռնանցքում՝ Հայաստանի հետ սահմանի ուղղությամբ, ծանրաքաշ տրանսպորտի երթևեկությունը ժամանակավորապես արգելված է: Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։

Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ սահմանափակումը գործում է Քոդ-Փարցիխիսի–Մանգլիսի–Ծալկա–Նինոծմինդա ներպետական նշանակության ավտոճանապարհի 94-րդ կմ-ից մինչև 110-րդ կմ հատվածում, որն անցնում է Փարվանայի լեռնանցքով:

Մարդատար ավտոմեքենաների համար տվյալ հատվածով երթևեկությունը բաց է:

Leave a Comment