Iravaban.net–ի փոխանցմամբ, հունվարի 1-ից մեկնարկած Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով այսօր` ժամը 13:00-ի դրությամբ, արդեն գրանցվել է 2285 այց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Առողջապահության նախարարության թեժ գծի, զանգերի կենտրոնի, բուժաշխատողների ներգրավմամբ տելեգրամյան խմբի միջոցով մշտական կապ ենք պահպանում քաղաքացիների և բժշկական կազմակերպությունների հետ` ընթացիկ խնդիրներին արագ արձագանքելու և ճիշտ ուղղորդելու համար»,-գրել է Ավանեսյանը։