Aurora News | Փարիզի դատարանը մեղավոր է ճանաչել 10 անձի Բրիժիտ Մակրոնի գործով․ մանրամասներ

Փարիզի դատարանը Բրիժիտ Մակրոնի մասին կեղծ լուրերի գործով մեղավոր է ճանաչել 10 անձի։ Այս մասին հաղորդում է France Info-ն:

Նրանք համացանցով լուրեր են տարածել, որ Ֆրանսիայի նախագահի կինը տղամարդ է եղել: Մեղավոր ճանաչվածների թվում են ՏՏ ոլորտի մասնագետներ, անշարժ գույքի գործակալ, ուսուցիչ և սոցիալական աշխատող։

Դատարանի կողմից նշանակված առավելագույն պատիժը ութ ամիս պայմանական ազատազրկում էր։ Մեղադրանքի կողմը նախկինում մեղադրյալների համար միջնորդել էր վեց ամսից մինչև մեկ տարի պայմանական ազատազրկում։

Leave a Comment