Aurora News | Վրաց-հայաստանյան սահմանը փակ է բեռնատարների համար

Վրաց-հայաստանյան սահման տանող ճանապարհը փակ է բեռնատարների համար։ Հայտնում են վրացական լրատվամիջոցները:

Սահմանափակումները վերաբերում են Կոդա-Պարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ճանապարհի 94-146 կմ հատվածին (Պարավանի լեռնանցք – Նինոծմինդա)։

Ուղևորներին թույլատրվում է երթևեկել այս հատվածում։ Բացի այդ, տրանսպորտային միջոցներին թույլատրվում է ազատ երթևեկել 1-94 կմ հատվածում (Կոդա – Այազմա)։

Leave a Comment