«ԱՐՔԱ»-ով համակարգի միջոցով անկանխիկ վճարման դեպքում հետվճարի տրամադրման կարգը

Հունվարի 1-ից ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում կստանաք հետվճար՝ 2%-ի չափով։

🤝 Եկե՛ք հասկանանք հետվճարի տրամադրման կարգը և պայմանները:
📍 Միջոցառման շահառուներին հետվճարը փոխանցվում է ինքնաշխատ եղանակով մինչև հաջորդ ամսվա 25-ը։
📍 Հետվճարը տրամադրվում է 1,000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների դիմաց, ընդ որում՝
🔹յուրաքանչյուր մեկ գործարքի համար հետվճարը չի կարող գերազանցել 6,000 ՀՀ դրամը,
🔹յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար հետվճարը չի կարող գերազանցել 60,000 ՀՀ դրամը:

ՀՀ ֆինանսների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment