Ազնվացեղ եղջերուները զբոսնում են Լոռու մարզի բնակավայրերից մեկում․ ՇՄՆ-ն կոչ է արել չմոտենալ և չվնասել

Ազնվացեղ եղջերուները զբոսնում են Լոռու մարզի բնակավայրերից մեկում․ ՇՄՆ-ն կոչ է արել չմոտենալ և  չվնասել

5 հունվարի 2026 – 13:36 AMT

PanARMENIAN.Net – Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են բնություն բաց թողնված Կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսնում Լոռու մարզի բնակավայրերից մեկում։

«Խնդրում ենք չմոտենալ, չփորձել կերակրել և չվնասել կենդանուն, ինչպես նաև չխոչընդոտել նրանց բնական տեղաշարժը։

Եղջերուների տեղաշարժը հսկվում է ռադիովզկապով։

Կենդանիները գտնվում են պետական պահպանության ներքո, և դրանց վնասումը ենթադրում է օրենքով սահմանված պատասխանատվություն։

Ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում պետությանը պատճառված վնասը հաշվարկվելու է 15 մլն դրամ, ինչպես նաև սահմանված են պատասխանատվության միջոցներ ՀՀ Քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածով։

Ձեր պատասխանատու վարքագիծը նպաստում է բնության պահպանությանը։

Հետագա նման միջադեպերի դեպքում խնդրում ենք անմիջապես ահազանգել «Դիլիջան» ազգային պարկ հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 268 27171, +374 268 27032»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Leave a Comment