5 հունվարի 2026 – 12:52 AMT
PanARMENIAN.Net – Բաքվի բանտում շինծու գործով պահվող հայտնի գործարար, բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նամակների և աջակցության խոսքերի համար: Նրա խոսքի ձայնագրությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:
«Մենք կորցրել ենք հավատն առ Աստված և հավատն ինքներս մեր նկատմամբ. շատ դժվար է այս աշխարհում մնալ ինչպիսին կաս, երբ չունես հենման կետ: Ցանկանում եմ, որ բոլորդ ունենաք այդ հենման կետը:
…Ինչ-որ տեղ կարդացել եմ, որ ամենակարևոր ճանապարհորդությունն ինքդ քո ներսում է, իսկ տոն ինքդ քո համար պետք է ստեղծես: Երբ դիտողի դերում ես, այն չէ, ինքդ պետք է ստեղծես այդ տոնը: Մենք ինքներս ենք ստեղծում տոնը՝ անկախ այն բանից, թե որտեղ ենք և ինչ պայմաններում»,-ասել է նա:
Նա ասել է, որ կասկած չունի, որ այն ամենն, ինչ կատավում է, ի վերջո, լավ է ավարտվելու և ամեն ինչ լավ է լինելու:
«Միևնույնէ աշխարհում իշխում է լույսն ու բարին»,-ասել է նա:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի` ԿԽՄԿ պատվիրակները դեկտեմբերի 24-ին և 25-ին այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հայ անձանց։ Այդ մասին ասել է ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման պատասխանատու Զառա Ամատունին:Նա նշել է, որ այցելող թիմի կազմում՝ պատվիրակների մեջ եղել է նաև բժիշկ: