Երկու ժողովուրդներն արժանի են խաղաղության և երկխոսության․ Դելսի Ռոդրիգես

Վենեսուելայի նախագահի պաշ տոնակատար Դելսի Ռոդրիգեսն ԱՄՆ-ին առաջարկել է համագործակցել համատեղ օրակարգի շուրջ:

«Մենք առաջնահերթություն ենք համարում ԱՄՆ-ի և Վենեսուելայի, ինչպես նաև տարածաշրջանի երկրների միջև հավասարակշռված և հարգալից միջազգային հարաբերությունների առաջխաղացումը՝ հիմնված ինքնիշխան հավասարության և չմիջամտելու սկզբունքների վրա»,-նշված է Ռոդրիգեսի հայտարարության մեջ։

Քաղաքական գործիչը նաև ուղղակիորեն դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Նա նշել է, որ երկու ժողովուրդներն ու տարածաշրջանը «արժանի են խաղաղության և երկխոսության, այլ ոչ թե պատերազմի»։

Ռոդրիգեսի խոսքով՝ հենց սա էր Նիկոլաս Մադուրոյի ուղերձը, որն ավելի վաղ գերի էր վերցվել ռազմական գործողության ժամանակ և կնոջ հետ միասին երկրից տարվել Միացյալ Նահանգներ։

Leave a Comment