ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի և տիրադավ եպիսկոպոսների հայտարարությանը՝ գրելով․
«Ես պարզապես խղճում եմ էդ թղթի տակ ստորագրող տիրադավներին: Նրանք օրուգիշեր աղոթելու են, որ իրենց անունները չհիշվի ու չհիշատակվի: Սակայն էդ անհեթեթ թղթի տակ ստորագրելով՝ իրենք գրեցին դավաճանության սեփական պատմությունը և իրենց վրա վերցրեցին նաև մեր կորուստների բեռն ու պատասխանատվությունը: Նրանք չեն ներվելու, որովհետև գիտեն, թե ինչ են անում»: