Երկու օրում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել  145 տրանսպորտային միջոց

Հունվարի 2-4-ը Հայաստանի տարածքում փրկրարարներն արգելափակումից դուրս են բերել  145 տրանսպորտային միջոց և 302 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Նշվում է Հունվարի 2-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 4-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։

Տրանսպորտային միջոցներն արգելափակումից դուրս են բերվել Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով։

Leave a Comment