«Գնացեք խոզի բուդ կրծեք, քանի ձեր շեֆը խոզի միս ուտելն չի արգելել` Ալիևի պահանջով»

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրինակ, Ամերիկան կարա մտնի երկու ժամում երկրի նախագահ գողանա:

Ռուսները կարող են մտնեն, երկու օրվա մեջ մի ամբողջ թերակղզի իրենցով անեն:

Կամ ՆԱՏՈ-ի քթի տակ մտնեն ու Կոսովոյի օդանավակայանը վերցնեն:

ԱՄՆ-ն ու ռուսները կարող են մտնել Աֆղանստան ու անփառունակ դուրս գան:

Ռուսները կարող են մտնել Ուկրաինա, հասնեն Կիևի մատույցներ ու հետո մտնեն երկարաժամկետ պատերազմի մեջ:

ԱՄՆ-ն կարող է ամբողջ իրաքյան գեներալիտետը կաշառելով գրավի Իրաքը ու հետո դուրս գա՝ չիմանալով ինչ անի հետները:

ԱՄՆ-ն Սուլեյմանիին ա խփում, ռուսը՝ աշխարհով մեկ չեչեն հրամանատարներ կամ հրեա օլիգարխ:

Հիմա հարց․ սիրելի Վենեսուելայի գիտակներ, հատկապես փողով Արևմուտք սիրող, ամերիկյան բլից-կրիգի ֆանատներ․

Ախր ձե՞զ ինչ:

Դուք ձեզ ու ձեր անալիտիկան հիշեք 44-օրյա պատերազմի ժամանակ: Թուրքը Շուշիի տակ էր, դուք Գետաշեն էիք գրավում էտ վախտ:

Հիշեք, երբ Թրամփը թափով ընտրություններն էր կրում, դուք Բայդենի հետույքն էիք պահում ու համոզում, որ Ամերիկայի ժողովուրդը միանշանակ դեմոկրատ է ընտրում:

Չեք հիշո՞ւմ: Մենք հիշում ենք:

Կարճ ասած, սուս մնացեք: Գնացեք խոզի բուդ կրծեք, քանի ձեր շեֆը էս տարի խոզի միս ուտելն չի արգելել Ալիևի պահանջով»:

Leave a Comment