Մոսկվային մոտենալիս խոցվել է 24 անօդաչու


Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է ևս հինգ անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին, որոնք թռչում էին ռուսաստանյան մայրաքաղաքի ուղղությամբ։ Օրվա սկզբից ընդհանուր առմամբ խոցվել է քաղաքին մոտեցող 24 դրոն։

«Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայանների աշխատանքում սահմանափակումներ են մտցվել։

«Վնուկովո» օդանավակայանը չվերթներն ընդունում է համապատասխան մարմինների հետ համաձայնեցմամբ, հայտնում է «Коммерсантъ»-ը։

Leave a Comment