https://arm.sputniknews.ru/20260104/hajastany-grete-ambvoghjutjamb-kakhvats-e-rusakan-hacahatikic-2025-tvakani-tvjalner-96973187.html
Հայաստանը գրեթե ամբողջությամբ կախված է ռուսական հացահատիկից. 2025 թվականի տվյալներ
Հայաստանը գրեթե ամբողջությամբ կախված է ռուսական հացահատիկից. 2025 թվականի տվյալներ
Sputnik Արմենիա
2018-2025 թվականների ընթացքում ՌԴ-ից հացահատիկի ներմուծման առավելագույն ծավալը գրանցվել է 2022 թվականին՝ 533,6 հազար տոննա, նվազագույնը՝ 2019 թվականին՝ 290,3… 04.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-04T09:56+0400
2026-01-04T09:56+0400
2026-01-04T09:56+0400
հացահատիկ
ռուսաստան
հայաստան
ներկրում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0c/96809954_0:0:1410:793_1920x0_80_0_0_253db3cc1b22304341c4c0e9307cfd8b.png.webp
Հայաստանի համար Ռուսաստանը 2025 թվականին ևս շարունակում է մնալ հացահատիկային մշակաբույսերի առանցքային մատակարարը. 2025 թվականի հունվար–նոյեմբերին ՌԴ-ից մատակարարվել է ընդհանուր ներմուծման 99,8%-ը՝ 366,4 հազար տոննա: Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ այս տվյալները հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ վերջին տարիներին հացահատիկի ներմուծման կառուցվածքը մնում է գրեթե անփոփոխ. մատակարարումների ավելի քան 99 %-ն իրականացվում է Ռուսաստանի շուկայից։Որտեղի՞ց է Հայաստանը հացահատիկ ներկրում. 10 ամսվա ամփոփումՄինչև այս տարվա վերջ Հայաստանը պետք է ներկրեր ևս մոտ 108 հազար տոննա հացահատիկ, այդ թվում` 75 հազար տոննա ցորեն, 8 հազար տոննա գարի և 25 հազար տոննա եգիպտացորեն՝ հիմնականում նույնպես Ռուսաստանից։2018-2025 թվականների ընթացքում ՌԴ-ից հացահատիկի ներմուծման առավելագույն ծավալը գրանցվել է 2022 թվականին՝ 533,6 հազար տոննա, նվազագույնը՝ 2019 թվականին՝ 290,3 հազար տոննա։Հայաստանի հացահատիկի տարեկան միջին պահանջարկը գնահատվում է մոտ 660 հազար տոննա։ Էկոնոմիկայի նախարարությունում ընդգծել են, որ Ռուսաստանի շուկայից կախվածության պահպանման դեպքում շարունակվում են ներմուծման դիվերսիֆիկացման աշխատանքները. իրականացվել է այլընտրանքային առևտրային ուղղությունների և լոգիստիկ ծախսերի վերլուծություն:«Անհեթեթություն է»․ Փաշինյանը հերքեց ռուսական ցորենից հրաժարվելու մասին լուրերը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0c/96809954_105:0:1306:901_1920x0_80_0_0_dccdf8ed20db9f7707b250f511c435f8.png.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հացահատիկ, ռուսաստան, հայաստան, ներկրում
հացահատիկ, ռուսաստան, հայաստան, ներկրում
Բաժանորդագրվել
2018-2025 թվականների ընթացքում ՌԴ-ից հացահատիկի ներմուծման առավելագույն ծավալը գրանցվել է 2022 թվականին՝ 533,6 հազար տոննա, նվազագույնը՝ 2019 թվականին՝ 290,3 հազար տոննա։
Հայաստանի համար Ռուսաստանը 2025 թվականին ևս շարունակում է մնալ հացահատիկային մշակաբույսերի առանցքային մատակարարը. 2025 թվականի հունվար–նոյեմբերին ՌԴ-ից մատակարարվել է ընդհանուր ներմուծման 99,8%-ը՝ 366,4 հազար տոննա:
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ այս տվյալները հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ վերջին տարիներին հացահատիկի ներմուծման կառուցվածքը մնում է գրեթե անփոփոխ. մատակարարումների ավելի քան 99 %-ն իրականացվում է Ռուսաստանի շուկայից։
Մինչև այս տարվա վերջ Հայաստանը պետք է ներկրեր ևս մոտ 108 հազար տոննա հացահատիկ, այդ թվում` 75 հազար տոննա ցորեն, 8 հազար տոննա գարի և 25 հազար տոննա եգիպտացորեն՝ հիմնականում նույնպես Ռուսաստանից։
2018-2025 թվականների ընթացքում ՌԴ-ից հացահատիկի ներմուծման առավելագույն ծավալը գրանցվել է 2022 թվականին՝ 533,6 հազար տոննա, նվազագույնը՝ 2019 թվականին՝ 290,3 հազար տոննա։
Հայաստանի հացահատիկի տարեկան միջին պահանջարկը գնահատվում է մոտ 660 հազար տոննա։ Էկոնոմիկայի նախարարությունում ընդգծել են, որ Ռուսաստանի շուկայից կախվածության պահպանման դեպքում շարունակվում են ներմուծման դիվերսիֆիկացման աշխատանքները. իրականացվել է այլընտրանքային առևտրային ուղղությունների և լոգիստիկ ծախսերի վերլուծություն: