Ադրբեջանն ու ԱՄՆ-ն քննարկել են պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը քննարկել է պաշտպանական համագործակցությունը ԱՄՆ Սենատի զինված ուժերի հանձնաժողովի անդամ Մարկվեյն Մալլինի հետ, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հասանովը կիրակի օրը Բաքվում է հանդիպել Մալլինի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի այլ անդամների հետ։

«Հանդիպման ժամանակ քննարկվել է Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության ներկա վիճակը, դրա զարգացման նոր հնարավորություններն ու հեռանկարները, ինչպես նաև մտքերի մանրամասն փոխանակում է տեղի ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցերի շուրջ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Leave a Comment