4 բարձրաստիճան հոգևորականներ ապօրինաբար մինչև հիմա շարունակում են մնալ ճաղերի հետևում․ Տիգրան Աբրահամյան



Հիվանդանոցում այցելեցի Շիրակի Թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին:

Թեև վիրահատությունից հետո Սրբազանը լավ է, սակայն դեռ որոշ ժամանակ կպահանջի, որպեսզի նա կազդուրվի և վերադառնա շարք:

Ամոթի զգացումը վաղուց կորցրած ու երկրի շահերը սակարգման հանած իշխանությունն այս օրերին էլ շարունակում է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ոտնձգությունները` պատարագների խոչընդոտումից մինչև կարգի խախտումներ:

Իսկ 4 բարձրաստիճան հոգևորականներ ապօրինաբար մինչև հիմա շարունակում են մնալ ճաղերի հետևում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment