ՀՀ Շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին։
Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը` 2659 վարկանիշով:


Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը՝ 2402 վարկանիշով։


2025 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ևս գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Էլինա Դանիելյանը համարվել են ՀՀ լավագույն շախմատիստներ։