
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ՈՒԵՖԱ ֆուտզալի Եվրոպայի 2026 թվականի առաջնությանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
«Մեր ընտրանին հունվարի 6-18-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը ուսումնամարզական հավաքին հրավիրել է հետևյալ խաղացողներին։
Աղաջանով Ալբերտ – ՏԶՄՍ Տուլա
Ղազարյան Սուրեն – Երևան
Ղարաբեկյանց Էմին – Յունիսպորտ
Սանոսյան Վլադիմիր – Նորիլսկի Նիկել
Մելքոնյան Արթուր – Լիպեցկ
Նևեդրով Դենիս – Տյումեն
Խռոմիխ Նիկիտա – ՏԶՄՍ Տուլա
Մաշումյան Գարեգին – Սիևն
Մանուկյան Համլետ – Յունիսպորտ
Պատատյան Արթուր – Երևան
Դերմենջյան Միհրան – Երևան
Մարգարյան Սարգիս – Յունիսպորտ
Վասիլև Պուտրուս – Յունիսպորտ
Պետրոսյան Արսենի – Նովայա- Գեներացիա
Եղիազարյան Աղասի – Երևան
Ղանդիլյան Միքայել – Էիր-Աերո
Պետրոսով Արսեն – Տորպեդո
Եվրոպայի առաջնության առաջին խաղում մեր ընտրանին կանցկացնի հունվարի 22-ին Ուկրաինայի դեմ։ Հունվարի 25-ին կմրցենք Չեխիայի, իսկ հունվարի 28-ին խմբային փուլը կավարտենք Լիտվայի դեմ հանդիպումով»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Դիտումների քանակ2