Հայ դահուկորդը տուգանվել է «Ադրբեջան» գրառումը փակելու համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐ

Հայաստանի առաջատար դահուկորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է Իտալիայում կայացած Tour de Ski մրցաշարի ժամանակ իր համազգեստի վրա «Ադրբեջան» բառը փակելու համար: Այդ մասին սոցցանցերում հայտնել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը։

«Միքայել Միքայելյանը տուգանվել է միջազգային ֆեդերացիայի կողմից։ Նա փակել է մրցաշարի հովանավորի անունը, ինչի պատճառով տուգանվել է»,- ասել է Գագիկ Սարգսյանը։

Միքայել Միքայելյանի տուգանքի չափը չի նշվում։ Ադրբեջանի պետական զբոսաշրջության կոմիտեն Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի հովանավորներից է։

Tour de Ski-ն աշխարհի գավաթի խաղարկության փուլերից է։

Leave a Comment